▲ Դեպի վեր

Շաբաթ, 08.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«70֊ամյա գիտնական Ղարիբ Բաբայանին ուզում են բանտարկել՝ ադրբեջանցիներին քննադատելու համար...»

***

Հայ մարդուն ուզում են կալանավորեն նրա համար, որ ուշադրություն է հրավիրել մեր բոլորի արժանապատվությունը վիրավորող արարքի վրա․ Հայաքվե

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«70֊ամյա գիտնական Ղարիբ Բաբայանին Նիկոլը փորձում է բանտարկել` Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների «երգչախմբի» կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգը կատարեկու տեսագրությունը տարածելու համար...

Հուսանք` դատավորը չի կատարի քննիչի զավեշտալի պահանջը...

Մինչ Ադրբեջանում հերոսացնում են հայերին սպանողներին, Նիկոլի Հայաստանում բանտարկում են ադրբեջանցիներին քննադատողներին...»։

***

Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամոթի զգացումը սահմաններ չունի:
Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։
Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։
Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեզ հայտնի է դարձել, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։
Քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցուցիչներին, հանրային գործիչներին կոչ ենք անում այս փաստի առթիվ հրատապ և հրապարակավ արտահայտել հստակ դիրքորոշում։
Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»:

***

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի գրառումը․ «Ուրեմն, «մեր» ԱԱԾ-ն արդեն սկսել է Ադրբեջանի համար փաստաբանություն անել: Քր. գործ է հարուցում մի մարդու նկատմամբ, ով իր կյանքը նվիրել էր և է սերունդներին կրթելուն, իր տեսակով արժանապատիվ ու հայրենիք սիրող մարդ է:

Վաղը, որ ադրբեջանցին փողոցում հայի սպանի՝ մեղադրելուն են հենց հային՝ ասելով «դու էս մեղավոր, որ որոշել ես փողոցի այդ հատվածով քայլել»:

Ես պարոն Բաբայանի հետ ծանոթացել եմ 2018-ի դեկտեմբերին՝ Արցախում՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանում գրքիս շնորհանդեսի ժամանակ:

Փաստացի, Ղարիբ Բաբայանին հետապնդելով, նախադեպ են ստեղծում հետագայում կալանավորելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն հակաադրբեջանական գործունեություն իրականցնել»:

***

***

***

***

***

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին