Սաղ խոսում են Ս. Սարգսյանի՝ Ազ. հրապարակ գնալ չգնալու մասին, բայց գոնե մտածե՞լ եք Սերժին պետք ա՝ ինքը գնա: 7 պատճառ, թե ինչու նա չի գնա:
1- Նա չի գնա, որովհետև նրա համար շատ բարդ է համպատրաստից հարցերին պատասխանելը (հիշենք ՀԱՆՐԱՀՌՉԱԿ պատասխանը «Ինչքան ուզես՝ էդքան խփենք :ՃՃՃՃ)
2- Նա չի գնա, որովհետև ունի վախ, որ իր կողակիցները դա կհամարեն որպես զիջման քայլ:
3- Նա չի գնա, որովհետև դա թույլ չի տալիս նրա ներկայիս քաղաքական դիրքորոշումը:
4- Նա չի գնա, որովհետև դա կբարձրացնի հերթական ալիքը ընտրությունների կեղծված լինելու վերաբերյալ:
5- Նա չի գնա, որովհետև ունի հստակ պլան Րաֆֆու պատկերը ժողովրդի մոտ աղավաղելու:
6- Նա չի գնա, որովհետև վստահ է, որ դրանով ոչ մի լավ բանի չի հասնի, այլ հակառակը՝ ամեն ինչ ավելի կբարդանա:
7- Նա չի գնա, որովհետև անելիք ու ասելիք չունի այնտեղ, իսկ ինչպես բոլորս գիտենք, ՆԱԽԱԳԱՀԸ պատասխանատու է ԺՈՂՈՎՐԴԻ առաջ (իհարկե, ոչ Հայաստանում):
Հրանտ Ավետիսյանի գրառումը
Ֆեյսբուք