Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, թե Բիբինի ընկերությանը տրվող 7 դրամի մեջ թալանն ու ծախսերը ներառված չեն: Հայաստանի էներգետիկ համակարգի խնդիրները կապված չեն 7 դրամ թանկացման հետ… Նա կոչ արեց բոլոր գործընթացները տանել խաղաղ ընթացքով, բարձր գնահատեց ոստիկանության գործունեությունը:
Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, բայց Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մենք ունենանք անվտանգ էներգետիկ համակարգ…
Նա նաև հայտնեց, որ աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-երում…
Այսինքն, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առթիվ որևէ տեղեկություն չի հաղորդում Էդվարդ Շարմազանովը: Հետևաբար, ամեն ինչ մնում է անփոփոխ…
Իշխանությունները մերժեցին ցուցարարների պահանջը:
Միաժամանակ հույս հայտնեց, որ աուդիտից հետո հնարավոր են փոփոխություններ: