▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

650.000 դոլար՝ երեկոն Ջենիֆեր Լոպեսի հետ վայելելու համար

Օրերս Հնդկաստանի քաղաքներից մեկում տեղի է ունեցել 50-ամյա միլիոնատեր Սանժայ Խինդուժայի և նրա ընտրյալի՝ Անու Մախտանիի, հարսանյաց արարողությունը: Նորապսակների տոնը էլ ավելի լիարժեք դարձնելու համար հատուկ այդ օրը Հնդկաստան են ժամանել համաշխարհային շոու բիզնեսի ամենավառ երգչուհիները՝ Ջենիֆեր Լոպեսը և Նիկոլ Շերզինգերը: Նշենք, որ արարողությունը, որը տևել է 3 օր, կազմակերպված է եղել ամենայն մանրամասնությամբ, որը 50-ամյա Սանժայի համար արժեցել է ավելի քան 15 միլիոն դոլար: Ըստ որոշ ԶԼՄ-երի՝ հարսանյաց արարողության օրը Հնդկաստան են ժամանել մոտ 200 անձնական ինքնաթիռներ: 3 օրվա ընթացքում հյուրերը, որոնց ընդհանուր թիվը գերազանցել է 16.000-ը, հյուրասիրվել են ավելի քան 16 երկրի ավանդական ուտեստերից:

Իսկ ինչ վերաբերվում է Լոպեսին և Նիկոլ Շերզինգերին, ապա տեղեկացնենք, որ ըստ տեղեկությունների՝ Ջենիֆեր Լոպեսի այդ օրվա հոնորարը կազմել է 650.000 դոլար, իսկ Նիկոլ Շերզինգերինը՝ 375.000 դոլար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին