Delfi.ua-ն գրում է,որ Ռուսաստանում նոր սկանդալ է: Բժիշկները պնդում են, որ 64-ամյա Պուգաչովան երկվորյակների կենսաբանական մայրը չէ, քանի որ հին տեխնոլոգիաների պատճառով երգչուհին չէր կարող 11 տարի առաջ սառեցնել իր ձվաբջիջները: Մասնագետների համոզմամբ, օտար գենետիկ նյութ է օգտագործվել:
Մասնագետները հակված են այն կարծիքին, որ Պուգաչովան եւ Գալկինն օգտվել են դոնորական երիտասարդ ձվաբջիջներից՝ չբացառելով նաեւ, որ փոքրիկների կենսաբանական մայրը կարող է լինել Պրիմադոննայի դուստրը՝ Քրիտինա Օրբակայտեն: