▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«6-րդ զգայարանը» չափերն անցնում է. չի կարելի Արտյոմի պես տղուն ասել կապիկ, խեղկատակ ու ծաղրածու

Դե ինչ, անցնենք բմբլահան անելու…

Սրանք ամենևին էլ իմ խոսքերը չեն, բայց միգուցե հենց այն է, ինչ պատրաստվում եմ անել «6-րդ զգայարան»-ի հետ: Նմանատիպ ֆրազները հատուկ են համացանցին, որտեղ սովոր ենք անկաշկանդ լինել քննարկումներում, հրապարակումներում, այս կամ այն հեռուստադեմքին կամ հաղորդմանը քննարկելիս կամ քննադատելիս: Բայց սա ամենևին չսազեց եթերում: Սրանք «6-րդ զգայարանի»-ի մոգ Գաբրիելի խոսքերն են, ով, ինչպես ենթադրվում է, պետք է պարզապես փորձեր գուշակություններ անել հրավիրված հյուրի մասին (մեր դեպքում «Բերնարդ Շոուի» Արտյոմի), բայց երբեք ոչ անցներ նրան բմբլահան անելուն:

Շատ գովելի է, որ հեռուստատեսությունը փորձում է հասարակության զարկերակը բռնած մնալ, կարևոր է, որ դասեր է քաղում վերջինիս ամենամոտը կանգնած համակարգից՝ համացանցից, բայց պետք չէ դեղի հետ ծանոթանալիս կարդալ միայն «побочные еффекты» բաժինը: Իսկ այն բոլոր գռեհկությունները, որ արդեն սկսել ենք տեսնել «6-րդ զգայարանում», հենց համացանցի «побочны еффект»-ներն են: Իսկ համացանցը լավ կողմեր շատ ունի՝ օպերատիվություն, անկաշկանդ մթնոլորտ, խոսքի բացարձակ ազատություն, սրություն, որն իսկապես արժանի է ընդօրինակման:

«6-րդ զգայարանը» սկզբում նորմալ էքստրասենսների հաղորդում էր, որում գուշակություններ էին անում, փորձում էին բացահայտել հյուրին, որոշ դեպքերում ստացվում էր, որոշներում չէր ստացվում: Բայց կամաց-կամաց գուշակների լեվլը սկսեց բարձրանալ, նրանք սկսեցին էլ չսխալվել և դարձան 99,9 % ճշտությամբ աշխատող մեխանիզմ, ինչն էլ դարձավ լսարանի հեռանալու պատճառը և ստիպեց հաղորդմանը սխալ ուղի բռնել՝ սկանդալներ, վիրավորանքներ հյուրի հասցեին: Անկախ նրանից, թե ինչ տեսար խաղաթղթերի մեջ, վիրավորական է մարդուն ասել, որ նա նման է կապիկի, կամ լեննականցու շուրթերով որ միգուցե պետք է հարմարված լինեինք, որ իրենք մեծբերան են  Արտյոմին ասում են, որ ինքը շատ երկար լԻզու ունի, որ ինքը խեղկատակ է, ծաղրածու: Ու ամենևին էլ չզարմացրեց Արտյոմի՝ հունից դուրս գալն այդ թատրոնում:

Աղբյուրը`Love My Soul Official

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին