«Իշխանությունը եկել է այն եզրակացությանը, որ այլընտրանք չկա, ճեղքում պետք է իրականացնել ու տնտեսությունը հանել այս իրավիճակից: Ցանկացած երկրի համար կարևորը ներդրումային ինստիտուտն է, գործարար աշխարհի հետ գործընկերային կապեր հաստատելը: Իսկ կառավարության ներկայացրած ծրագիրը ոչ ոքի, անգամ ընդդիմադիրների ներկայացրած ծրագրից չի էլ տարբերվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Եթե խորանանք բովանդակության մեջ, ապա շատ հետաքրքիր, չափավոր ծրագիր է: Կան դրույթներ, որոնք 2-6 ամսվա և ապագայի համար են: Կարծում եմ, որ բոլորս պետք է թողնենք, որ վարչապետն այն, ինչ գրել է՝ իրագործի»,-նկատեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը:
6 ամիս հետո ո՞վ է իրագործելու այս հետաքրքիր ծրագիրը հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Այն քաղաքական ուժը, որին ձայն կտա ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ ապրիլի 2-ին»:
Հարցին՝ եթե Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ապա Սերժ Սարգսյանն ո՞ւր է գնալու, պատգամավորը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանը տեղ կգտնի, ինչ է եղել։ Այդ մարդն այդքան տարի աշխատել է այս պետության համար, վաստակ ունի, ինչո՞ւ եք մտածում, որ ոչ մի տեղ չի գնալու»։
Անի Կարապետյան