Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում 38-ամյա Դավիթ Վարդանյանը, ով 52-ամյա ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովայի սիրեցյալն է, պատմել է, որ նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ:
«Ես Ալյոնային սիրահարվեցի առաջին իսկ հայացքից։ Նա մի զարմանալի կին է, եւ մենք շուտով ամուսնանալու ենք»,- պատմել է Դավիթը:
Տեղեկացնենք, որ իր հարցազրույցում 38-ամյա Վարդանյանը ամուսնության հստակ օրը չի նշել, սակայն նախօրոք պատասխանելով բոլորին հուզող այն հարցին, թե արդյոք նրանց չի խանգարում իրենց տարիքային տարբերությունը (14տարի), նա ասել է, որ նրանք միասին շատ լավ են իրենց զգում, եւ երկուսն էլ համոզված են, որ ներդաշնակ հարաբերություններ հաստատելու համար տարիքը բացարձակ կապ չունի։
Հիշեցնենք, որ սա Ալյոնա Սվիրիդովայի 3-րդ ամուսնությունն: