«Առավոտ» թերթը գրում է. «Դուք ձեր զանգակատնից մի նայեք, մի քիչ ցած իջեք, լսեք ինձ նման ներքեւում գտնվող մարդկանց խոսքն ու տեսեք վիճակը եւ հետեւություններ արեք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։
Մեր զրուցակիցը վարչապետին խորհուրդ է տվել սկսել իրենից, իր նշանակած նախարարներից։ «Մարդիկ պիտի արդարություն տեսնեն, որ կողոպտված հույսը վերադառնա, 50-200 հազար դրամ ստացողներին կրճատելով հինգ միլիարդ եք տնտեսել, որ ի՞նչ անեք, որ գործուղո՞ւմ գնաք բիզնես-դասով»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում