▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

48-ամյա սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի՝ առանց ֆոտոշոփի լուսանկարը շոկի է ենթարկել նրա երկրպագուներին

Այս շաբաթ հասարուկությանն ուղղակի շոկի էր ենթարկել 48-ամյա սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի նոր լուսանկարը, որն արված է Marie Claire ամսագրի ապրիլյան համար համար: Լուսանկարը հրապարակված է առանց որևէ համակարգչային ծրագրի միջամտության: Ըստ ամսագրի պաշտոնական ներկայացուցիչների՝ Սինդին հանդիսանում է այն ընկերության մի մասնիկը, որը որ ձգտում ունի ցույց տալ հայտնի մարդկանց և նրանց կառուցվածքն առանց ֆոտոշոփի:

Նշենք սակայն, որ օրեր առաջ՝ Սուրբ Վալենտինի օրը, մոդելի ամուսինն իր հերթին հրապարակել է մի լուսանկար, որում նրա կառուցվածքն ուղղակի անթերի է: Լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ.

«Նա ստացավ ծաղիկներ, իսկ ես նրան եմ ստացել: Շնորհավոր Սուրբ Վալենտին»:

Նշենք, որ ըստ համացանցային օգտատերերի՝ Քրոուֆորդի ամուսնու կողմից հրապարակված տվյալ լուսանկարը, դատելով ամսագրի կողմից ներկայացված լուսանկարից, ներկայումս արված լուսանկարներից չի, քանի որ տարբերությունն ակնհայտ է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին