Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում դժգոհել է «Վեոլիա ջրի» աշխատանքից՝ իր խոսքում նշելով, որ 45 աստիճան շոգին «Վեոլիան» մարդկանց զրկում է ջրից։
Նշենք, որ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ճեպազրույցի ժամանակ ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները հատկապես վերջին ամիսներին շատացել են։
««Մենք ունենք վերահսկողության մեխանիզմներ, պարբերաբար բողոքներ ստանում ենք։ Միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են, քանի որ խնդիրը հիմնականում սեզոնային է։ Ցանկացած բողոք ստանում է իր արձագանքը։ Մենք էլ ենք արձանագրում խնդիրներ, և դրանք առաջանում են, քանի որ համակարգում ներդրումային միջավայրը շատ սուղ է, և հիմա ներդրումների կարիք կա»,- ասել էր Բաղրամյանը։