▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

44 օր հանրությանը խաբածը հանրության փողերով գործուղման է մեկնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա:

Թե ինչ առաքելությամբ է 44-օրյա պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը խաբած, պատերազմական ինֆորմացիաները կեղծած Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գտնվեր բոլորովին այլ «վայրում», մեզ հայտնի չէ: Մեր աղբյուրը նշեց՝ մասնագիտական քննարկման են մասնակցելու: ԱԺ-ից հաստատեցին այս գործուղման մասին լուրը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին