Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն իրենց «Օձի լեզու» հաղորդման ժամանակ հասցրել են քննադատել, խոսել ու պարզել մի շարք երևույթներ ու բացեր, սակայն տղաները, կարծես, նույն էնտուզիազմով չեն հետևում իրենք իրենց հաղորդումներին, որի 85 տոկոսից ավելին ասես գովազդ է, և կարևոր չէ`որքանով կապ ունի հաղորդման և առհասարակ ֆորմատի հետ:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս օրերին, երբ յութուբյան հարթակում քննադատակ հաղորդումները բացակայում են, «Օձի լեզու» հաղորդումը հաղորդման սկզբից 20 րոպե ժամանակ է հատկացնում գերմանական ինչ որ հյուրանոցի գովազդին:
Իհարկե, բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր նախագիծ գոյատևում է իր հովանավորների շնորհիվ, բայց գովազդն այստեղ, մեղմ ասած, չափից շատ է:
Հաղորդումը դիտելիս այնպիսի տպավորություն է, որ հաղորդումը գովազդների մասին է, որոնք ընդմիջվում են մի քանի րոպե աստղային թեժ քննարկումներով և քննադատություններով, ինչը ձանձրալի է:
Լավ աշխատանքն, իսկապես, լավ է, բայց «ագահությունը» ինչպես միշտ ամեն բան փչացնում է»:
Դիտեք նաև՝