Երեկ կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի ընկերները սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութ․ որտեղ երգիչը պարում է մայրիկի հետ՝ Սարո Թովմասյանի «Մամ ջան» երգի ներքո։
Ընդամենը 40 օր առաջ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ կյանքից հեռացել է իր մայրը։
Երգիչը հրապարակել էր մայրիկի լուսանկարն ու կից գրել. «Մամ ջան, թող Աստված հոգիդ լուսավորի»։ Հարազատների պնդմամբ՝ Արան շատ ծանր էր տանում մոր կորուստը:
Երգիչն առանց մայրիկի ապրեց 40 օր: Նրա մոտ երեկ սրտի կանգ է գրանցվել: