▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 սևամորթ բերման են ենթարկվել` ՀՀ քաղաքացուն ծեծելու համար.«Իրավունք»

 

«Հունիսի 22-ին՝ ժամը 21:15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սևամորթ երիտասարդ վիճաբանում և հարվածում են ՀՀ քաղաքացու:
«Իրավունքը» րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սևամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին:
Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց աղմկոտ սևամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին: 
 
Թե ի՞նչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սևամորթները, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. «Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»»,–գրում է թերթը։

«Հունիսի 22-ին՝ ժամը 21:15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սևամորթ երիտասարդ վիճաբանում և հարվածում են ՀՀ քաղաքացու:

«Իրավունքը» րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սևամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել: Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին:

Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց աղմկոտ սևամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին:  Թե ի՞նչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սևամորթները, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. «Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»»,–գրում է թերթը։

 

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին