galatv.am-ը գրում է, որ Քեսապում մնացած շուրջ 35 հայերից 4-ին զինյալ գրոհայինները իրենց հետ տարել են. Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հավաստմամբ, նրանք այն հայերն են, ովքեր հրաժարվել են, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա:
«Նրանք հիվանդներն ու ծերերն են, որոնք մնացել են Քեսապում, այս օրերին չկարեցան եւ հրաժարվեցին, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա, շուրջ 35 հոգի Քեսապում են մնացել: Այսօր արդեն տեղեկացանք, որ նրանցից չորսին գրոհայինները տարել են իրենց հետ»:
Ըստ Քեսապի քաղաքապետի՝ տեղեկությունները տարբեր են. «Կա տեղեկություն, որ նրանց գերեվարել են, բայց խոսում են նաեւ, որ իրենք են կամեցել, որ գրոհայինների հետ լքեն իրենց տները»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում