▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 պատճառ, թե ինչու Միշոյի ամուսնությունից հետո հայկական ռեփը կմեռնի

Միշոն էլ  շուտով կլքի ամուրիների շարքը, իսկ դա ունի նաև վատ կողմ. նման դեպքերում արտիստները սկսում են անցնել ընդհատակ ու ստեղծագործելը հայտնվում է երկրորդ պլանում: Գոնե նա փորձում էր ինչ-որ բան անել հայկական ռեպում:

1.Ընտանիքն ավելի կարևոր է

Հուսով եմ` չեք մտածում, որ նա պատրաստվում է ռեպին ավելի շատ ժամանակ հատկացնել, քան` իր գեղեցկուհի կնոջը: Նման դեպքերում ամբողջ ուշադրությունդ կենտրոնանում է ընտանիքիդ վրա, չէ՞ որ դուք նորաստեղծ օղակ եք:

2.ՀՏ Հայկոն խաղից դուրս է

Հայկոն նույնպես վաղուց ամուսնացած է, երեխա ունի, սեփական բիզնես, երևի ժամանակ չի մնում ռեպի համար, ստացվում է, որ նրա վրա հույս դնել պետք չէ:

3. Մեծ Հայքի սերունդը

ժամանակին այս խմբակցությունը նույնպես եղանակ էր փոխում, հետո էս տղերքն էլ կորան, մնացին մի քանի նոր անուններ, որոնք փորձում են ինչ-որ բան անել, բայց էն թափը չունեն:

4.Մյուս ռեպերներն արդեն  underground են

Չեմ ժխտում, որ ամեն օր գուցե նոր գործեր են ստեղծվում ու նոր ռեպերներ ի հայտ գալիս, սակայն նրանք ընդհատակում են, նրանց  մասին լայն զանգվածները չեն իմանում. մենք-մորոնցով ֆորմատը չի կարող ցանկալի արդյունք ունենալ:

Աղբյուրը` bibar.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին