Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում 4 տարեկան աղջիկը զարմացրել է վարորդին և ուղևորներին, երբ ուշ գիշերով միայնակ նստել է հանրային ավտոբուս՝ իր սիրելի քաղցր ըմպելիքը ձեռք բերելու համար, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով տրանսպորտի հարցերով գերատեսչության պաշտոնյաներին:
Տեսախցիկներից ստացված կադրերում երևում է, թե ինչպես է խարտյաշ մազերով փոքրիկ աղջիկն ավտոբուս նստում գիշերվա ժամը 3-ին, մինչ ավտոբուսում եղած ուղևորները զարմացած նայում են նրան:
Հարավարևելյան Փենսիլվանիայի տրանսպորտի վարչության խոսնակ Քրիստին Գեյջերի խոսքով՝ աղջիկն ասել է ավտոբուսի ուղևորներին, որ իր սիրած ըմպելիքն է ցանկանում գնել։
Տեսնելով երեխային՝ ավտոբուսի վարորդը կանգնել է, զանգել տրանսպորտի վերահսկման կենտրոն և սպասել ոստիկանությանը: Աղջկան տարել են մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նրան դիմավորել են իր ծնողները:
Աղջկա ծնողները նշել են, որ չեն նկատել, թե ինչպես է իրենց աղջիկը դուրս եկել հետնամուտքից՝ իր սիրելի ըմպելիքը փնտրելու համար:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 4-ամյա բնակչուհին ավտոբուս նստում գիշերվա ժամը 3-ին՝ զարմացնելով վարորդին և ուղևորներին:
Տեսնելով երեխային՝ ավտոբուսի վարորդը կանգնել է, զանգել տրանսպորտի վերահսկման կենտրոն և սպասել ոստիկանությանը: Հարավարևելյան Փենսիլվանիայի տրանսպորտի վարչության խոսնակ Քրիստին Գեյջերի խոսքով՝ աղջիկն ավտոբուսի ուղևորներին ասել է, թե իր սիրած ըմպելիքն է ցանկանում գնել։
Շուտով ոստիկանները փոքրիկին տարել են մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նրան դիմավորել են իր ծնողները: Աղջկա ծնողները նշել են, որ չեն նկատել, թե ինչպես է իրենց աղջիկը դուրս եկել հետնամուտքից՝ իր սիրելի ըմպելիքը փնտրելու համար: