▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա Արեգի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ. երեխայի բուժման համար գումար է անհրաժեշտ

Չորսամյա այս լուսավոր ու պայծառ փոքրիկն ունի մեր աջակցության կարիքը։ Նրան բաժին է ընկել ճակատագրի ծանր ու դաժան ընթացք, որն ինքնուրույն անցնել չի կարողանա։ Փոքրիկ Արեգի մոտ հայտնաբերվել է նեյրոբլաստոմա հիվանդությունը (քաղցկեղի տեսակ): Անհրաժեշտ գումարի չափը չափազանց մեծ է, և ժամանակն էլ՝ սուղ։

Ուզում ենք հավատալ, որ կլինեն բարեգութ ու սրտացավ մարդիկ, որոնք թեկուզ փոքրիկ ներդրումներով կօգնեն այս հրաշք փոքրիկին հանուն կյանքի իր պայքարը հաղթանակով պսակելու։

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ և գումար փոխանցել փոքրիկի բուժման համար` www.youcaring.com/aregkhachatryan

Հայաստանից փոխանցումներ կարող եք անել նաև բանկի միջոցով` HSBC բանկ 217001-243302-001 դրամ 217001-243302-101 դոլար 217001-243302-102 եվրո

Հաշվետեր` Աննա Բաբաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին