Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Էմմա Խ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 22-ին Օրբելի փողոցի 65 հասցեում գործող «Լորեստ» կլինիկայի բժիշկ Արթուր Մուրադյանը վիրահատել է իր քիթը, սակայն վիրահատությունից հետո ունեցել է ցավեր, վերքեր՝ կոկորդի հատվածում, հեմատոմաներ՝ քթի հատվածում և լեզվի տակ կտրված վերք, ինչը պայմանավորվածության մեջ չի եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Լալազարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
39-ամյա կինը քթի վիրահատությունից հետո ունեցել է առողջական խնդիրներ. ըստ նրա՝ մեղավորը «Լորեստ» կլինիկայի բժիշկն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet