▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա հայտնի դերասանը գլխուղեղի կաթվածից հետո կոմայի մեջ է ընկել

 

 

 

 

 

 

 

 

32-ամյա հայտնի ռուս դերասան Ալեքսեյ Յանինը որոշ ժամանակ առաջ գլխուղեղի կաթված է ստացել: Բանն այն է, որ երիտասարդ դերասանն իրեն վատ է զգացել դեռևս մայիսի 6-ին, սակայն մայիսյան տոների կապակցությամբ Ալեքսեյի վիրահատությունն անընդհատ հետաձգվել է: Եվ մինչ վիրահատությունը, որը որ պետք է տեղի ունենար մայիսի 12-ին, դերասանը կոմայի մեջ է ընկել:

Ըստ դերասանի կնոջ՝ Դարյա Յանինայի խոսքերի, ով հանդիասնում է «Աստղերի ֆաբրիկա 5» երաժշտական նախագծի մասնակիցներից, վերջին տարիներին Ալեքսեյն աշխատել է բավական խիստ գրաֆիկով, ինչպես նաև ամսական ավելի քան 20 անգամ մեկնել է գործուղման: Ըստ նրա խոսքերի՝ հենց դա էլ կարող էր պատճառ հանդիսանալ ամուսնու առողջության վատթարացմանը:

Նշենք, որ դերասանի ընկերներն արդեն հաղորդագրություն են տարածել՝ Ալեքսեյի վիրահատության համար անհրաժեշտ գումարը հավաքելու համար:

Ալեքսեյը և նրա կինը մեծացնում են իրենց որդուն՝ Անդրեյին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին