«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։
Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, եւ դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։ 3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ՝ իր տարածքում, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հատկապես Վաղարշակ Հարությունյանն է հակառակորդի բոլոր պահանջները կատարելու ջատագովը եւ ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք՝ որոշողը դուք եք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում