▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 տարի է՝ ազգս անցյալով է ապրում․ ձեզ հետաքրքիր չէ՞ ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես. Գայանե Ասլամազյան

​​​​​​​

Դերսանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․

«Երեք տարի է՝ ազգս անցյալով է ապրում: Նախկիններ ասելով, նախկիններին մեղադրելով, նախկինների արած ու չարածները քննարկելով և դատապարտելով: Լավ, ձեզ հե՞չ հետաքրքիր չի սրանք ապագայի մասին ինչ են մտածում, ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես, թե՞ միայն նախկինների ստվերն է արդիական: Այնքան չհարցրեցիք սրանց ծրագրերի մասին մինչեւ հիմա չեք հասկանում, որ երկիր ենք կորցրել, չեք հասկանում, որ ոչնչացման ճանապարհին ենք, չկա սրանց ծրագրերում ապագա:

Այն, ինչ իրենք ապագա են համարում, ձեր մի առավոտ մղձավանջի կարող է վերածվել, որովհետեւ ձեր շատ բարի եւ խաղաղասեր հարեւանը գիշերը քնած ժամանակ ձեր հարազատներին կկոտորի: Ու չասեք, որ իրենցից հեռու է, չասեք, որ նման փորձ չունենք, չասեք, որ փոխվել են: Կարեւորում եք առեւտուրը գերության մեջ մնացած տղեքից, երեւակայական զարգացումը կարեւորում եք հերոսաբար հանուն հայրենիքի զոհված տղաներից:

Ապագայի մասին ստիպեք խոսեն: Ուրիշներին մեղադրելով երեք տարի է սեփական կյանքն են միայն բարելավում: Իսկ երկիրը, սահմանների պաշտպանված լինելը, մեր հայրենակիցների անվտանգությունը, ժողովրդի ապրուստը եւ ընդհանրապես Հայաստանի ապագա գոյությունը ձեզ փաստորեն հետաքրքիր չի: Բառի բուն իմաստով մեզ ջնջում են քարտեզի վրայից... Այս ե՞րբ դարձանք այսքան կարճամիտ, անսիրտ ու անհայրենիք...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 

Դիտեք նաև՝ Ինչո՞ւ և ինչպե՞ս միայն տարիներ անց հաջողվեց գրավել Գայանե Ասլամազյանի սիրտը. հաղորդավարուհին բացահայտում է

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին