▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 մլն դրամը, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ և շարժական գույք չունի։ Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերևս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, և մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրև եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ։ Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, ևս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով։ Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լևոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետն է։ Փեսան աներոջը «գործի է տեղավորել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երևույթ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին