Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի որդու մկրտությունը տեղի է ունեցել Սեյնթ-Ջեյմս թագավորական պալատի եկեղեցում: Մկրտության արարողությանը մասնակցել են նաև Ելիզավետա II թագուհին և նրա ամուսին Չարլզը, արքայազն Հարրին, Քեյթ Միդլթոնի ծնողները, ինչպես նաև նրա եղբայրը և քույրը: Ընդհանուր առմամբ, տոնակատարությանը ներկա են եղել 20 հոգի:
Փոքրիկը կրել է շքեղ ժանյակե զգեստ, որը կարվել է թագավորական դերձակուհի Անժելա Կելլիի կողմից: Ըստ թագավորական ավանդույթի` փոքրիկ Ջորջը պետք է կնքվեր Բուքինգեմյան արքունիքում: Սակայն Քեմբրիջի դուքսն ու դքսուհին խախտել են այդ ավանդույթը: Նրանք երկուսն էլ սիրում են Սեյնթ Ջեյմսը, քանի որ այն երկուսի համար հատուկ նշանակություն ունի: Քեյթ Միդլթոնը ընտրել էր Սեյնթ Ջեյմսը ամուսնությունից առաջ հաղորդություն ստանալու համար, իսկ արքայազնին այս արքունիքի հետ կապում է խորը և անձնական հիշողություն. այստեղ է 1997 թվականին գտնվել իր մոր` արքայադուստր Դիանայի մարմինը մինչ Վեսթմինստեր տեղափոխվելը:
Ծիսական արարողությունը կատարվել է հատուկ մկրտության համար բերված սուրբ ջրով լցված արծաթյա ավազանում:
Երեխային թագավորական պալատ են բերել ծնողները` Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը: Քեյթը ինչպես միշտ փայլել է իր գեղեցկությամբ. Նա կրել է շքեղ մարմնագույն զգեստ և էլեգանտ գլխարկ, որն ավելի է ընդգծել դքսուհու գեղեցկությունը և կանացիությունը:
72157636898028895