▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 17.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«24 ժամյա ռեժիմով Ազատության հրապարակում ենք․ միացեք մեզ, որ նիկոլն իր ողջ թիմով հեռանա»․ Կարեն Արայան

Երեկ Ազատության հրապարակում մեկնարկեց «Լույսի բանակ» կազմակերպության նախաձեռնած Վերածննդի հեղափոխության շարժումը։ Այն գլխավորում է Կարեն Արայանը։ «Մենք դուրս ենք գալիս փողոց, տուն չենք գնալու և մնալու ենք այնքան, մինչև նիկոլը հրաժարական չտա: Որքան շատ լինենք, այնքան շատ գործողություններով կարագացնենք նրա հրաժարականը, և որքան շուտ մեծ քանակությամբ հավաքվենք, այնքան շուտ դա տեղի կունենա: Պետք է անենք ամեն հնարավորը, որ մինչև ամսի 14-ը գործողության համար հավաքված լինի բավարար քանակության մարդ: Հայոց աշխարհը պետք է զարթոնք ապրի: Վերածննդի շարժման կարգախոսն է «առանց նախկին ու ներկա»-ի»,- ասված է շարժման հայտարարության մեջ։
Շարժման մասնակիցները գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում։ Կարեն Արայանը թելեգրամյան ալիքում գրել է․ «Հայեր ջան մենք 24 ժամյա ռեժիմով Ազատության Հրապարակում սպասում ենք ձեզանից յուրաքանչյուրին, որպեսզի քանակությունը բավարարի առաջին քայլերն անելու համար:
Ցանկացած պահի կարող եք գալ և միանալ մեզ:
Հավաքի հիմնական ժամ որոշված է ժամը 16:00:
Խնդրանքս է, չզլանալ, չտատանվել, մեկ մարդու նման եկեք ու միացեք մեզ: Մեկնարկը սպասվածից ավելին էր: Մնում է հզորացնենք ու վստահեցնում եմ ձեզ, որ նիկոլը իր ողջ թիմով հեռանալու է Հայ իրականությունից:

ՄԻԱՑԵՔ․ Դա դժվար չէ:

Սա բոլորիս վերածնունդն է»:

Դիտեք նաև՝

«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար Կարեն Արայանի կոչով Ազատության հրապարակում են հավաքվում Վերածննդի շարժման աջակիցները։ Նրանք վստահ են, որ այս անգամ կհաջողվի հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք՝ շարժման առաջնորդ Կարեն Արայանը հայտարարել է, որ տուն չեն գնալու, մնալու են փողոցում այնքան ժամանակ, մինչև բավարար քանակությամբ մարդիկ հավաքվեն, ովքեր հստակ գործողություններով կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին և հեղափոխություն կլինի։ «Իսկական հայը տանը չի մնա, կգան կմիանան մեզ, որ պայքարենք ու դուրս շպրտենք դրրանքց»,- ասում են շարժմանը միացած քաղաքացիները։
Շարժան մասնակիցներից շատերը գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում։

***

«Նիկոլ Փաշինյանին եմ ընտրել ու սխալվել եմ, եկել եմ սխալս ուղղեմ»,- Ազատության հրապարակում լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում ասել է Վերածննդի շարժման մասնակից քաղաքացին։ «Քաջ Նազարի նման վախկոտ է, երկրի ղեկավարն այդպիսին չի կարող լինել։ Ոչ մի խոստում չի կատարել։ Պիտի հրաժարական տա։ Պատրաստ ենք ցանկացած գործողության։ Չենք սպասելու մինչև թուրքը գա դռներս թակի»,- ասում է քաղաքացին՝ վստահություն հայտնելով, որ այս անգամ ամեն ինչ հաջողվելու է։

***

«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար, Վերածննդի շարժման առաջնորդ Կարեն Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը երկուշաբթի է: Եթե իրոք ուզում եք, որ հենց վաղվանից արդեն նիկոլը չկարողանա գնալ աշխատանքի ու հասկանա, որ իր հրաժարականի ժամանակն է, ապա ՀԵՆՑ ՀԻՄԱ եկեք Ազատության Հրապարակ: Ազատության Հրապարակը ամբողջությամբ մի ժամից լցվի Հայերով, նիկոլի պարտությունը կսկսվի հենց մի ժամից: Հայեր կրկնում եմ, ուրիշ հնարավորություն այլևս երբեք չի լինելու: Տարածեք ու թքած ունեցեք բոլոր վայրահաչերի վրա: Դա դրանց վերջին խռխռոցն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին