▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23-ամյա հայտնի երգչի առողջական վիճակը վատթարացել է

Որոշ ժամանակ առաջ երիտասարդ երգիչ Սեմ Սմիթը, ով ներկայումս վայելում է իր հաջողությունը և հայտնիությունը, իր երկրպագուներին տեղեկացրել էր, որ կոկորդի շրջանում առաջացած արյունահոսության պատճառով ստիպված է ընդհատել իր բոլոր շրջագայությունները:

Նշենք, որ օրերս երգիչն իր միկրոբլոգում պատմել է այն մասին, որ չնայած նրան, որ նա վերջին 10 օրերի ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի բարելավի իր ձայնալարերի վիճակը, բայց, այնուամենայնիվ, դրանց այժմ անհրաժեշտ են վիրաբուժական միջամտություն: Սեմը գրել է, որ վիրահատությունից հետո ինքը չի կարող խոսել մոտ երեք շաբաթ: 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին