Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել`նշելով, որ 21-րդ դարի մշակութային բնաջնջման ամենամասշտաբային արշավն իրականացվում է ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Կովկասյան բարձրավանդակի անտեսված շրջանում:
Ինչպես նշում է պարբերականը, համաձայն փետրվարին հրապարակված Hyperallergic մշակութային ամսագրի զեկույցի տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը զբաղված էր երկրում Հայաստանի պատմական ժառանգության համակարգային «մաքրմամբ»:
Բացի այդ նշվում է, որ որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս միջազգային փորձագետներին, այդ թվում և ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետներին թույլ չեն տալիս գերեզմանատան տարածք մտնել՝ պնդելով, որ Նախիջևանում երբեք հայեր չեն բնակվել: