▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2022-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022թ․-ից արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

«Առաջարկվում է 2022 թ․հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքն ու իրացումը»,- զեկուցել է Շրջակա միջավայրի նախարարն ու ավելացրել՝ նախագիծը երկար ժամանակ են քննարկել Կառավարությունում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Էրիկ Գրիգորյանը նշել է, որ խանութներում վաճառվող պոլիէթիլենային տոպրակները 50 միկրոն հաստություն չունեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին