▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015 թվականի Եվրատեսիլի մեր երգը ցանկալի է չլինի ուրախ կամ պարային. Արամ MP3

life.panorama.am գրում է. Փետրվար ամսին պարզ կդառնա, թե ով կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ-2015-ին: Կայքը զրուցել  է նախորդ տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող հումորիստ-երգիչ Արամ MP 3-ի հետ՝ իմանալու նրա սուբյեկտիվ կարծիքը Եվրատեսիլ-2015-ի հայ մասնակցի և երգի ընտրության վերաբերյալ. Ի՞նչ ոճի, թեմայի մեջ պետք է հանդես գա հայկական պատվիրակությունը: «Ճիշտն ասած, քանի որ 2015 թվականը մեզ համար բավականին լուրջ պատմական տարի է, անդրադարձը մեր երկրին շատ է լինելու, մեր ընտրած երգն ու երաժշտությունն էլ պետք է որոշ չափով լուրջ լինի: Թեև, բոլորս էլ գիտենք, որ այս մրցույթի ձևաչափը լրջություն չի պահանջում: Հավանաբար, «երկու քարի»  արանքում չհայտվելու համար պետք է անել այն, ինչը ժողովրդի սրտով է: Իսկ, ըստ իս, մեր ժողովրդի սրտով կլինի ոչ այնքան  «ջրիկ» երգը: Նկատի ունեմ, որ մեր երգը ցանկալի է լինի ոչ այնքան ուրախ կամ պարային երգ: Վստահ եմ, որ ընտրությունը ճիշտ կանեն»,-հույս հայտնեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին