▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015-ի ամուսնության ամենագեղեցիկ առաջարկությունը, որի տեսանյութն արդեն դիտել է 13 մլն-ից ավելի մարդ

Wedding.am-ը գրում է, որ ամերիկացի այս երիտասարդը բավականին ռոմանտիկ և անսովոր ամուսնության աառաջարկ է մտածել: Նա 365 օր շարունակ ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, որի մասին վերջինս նույնիսկ գլխի չի ընկել մինչև այդ գաղտնիքի բացահայտման օրը: Բացառիկ ռոմանտիկ այս երիտասարդն ամեն օր ձայնագրել է տեսաուղերձ, որտեղ սեր է խոստովանել իր ընկերուհուն, նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս նրա կողքին էր: Ամեն մի տեսաուղերձի ժամանակ նա ձեռքին ուներ ցուցանակ, որտեղ գրված էր ամուսնության առաջարկը, սիրո խոսքեր և տվյալ օրը: Այդ տեսախացիկների նկարահանմանը երիտասարդը շատ ստեղծագործաբար է մոտեցել և ընտրել է տարբեր իրադրություններ և միջավայրեր՝ իր խենթ քայլն իրականացնելու համար: Առաջին տեսաբացիկը նկարահանվել է 2014-ի հունվարի 8-ին՝ աղջկա ծննդյան օրը: Ուղիղ մեկ տարի անց նա իր ընտրյալին ցույց է տվել 365 տեսաուղերձներից կազմված տեսանյութը: Այդ ժամանակ նրանք աղջկա ընտանիքի հետ տոնում էին Ջենիֆերի ծննդյան օրը:  Վերջին առաջարկության ժամանակ երիտասարդին օգնել են աղջկա բոլոր հարազատները՝ իրենց ձեռքերում պահելով ամուսնացիր ինձ հետ ցուցանակները:  Եվ աղջիկը վերջապես իմացավ, որ իր սիրելին մեկ տարի շարունակ իրեն սիրո և սրտի առաջարկություն է արել: Ի դեպ՝ այս տեսանյութն արդեն 13 միլիոնից ավելի դիտում ունի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին