▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014թ․ Mercedes մակնիշի զրահապատ ավտոմեքենա՝ Հովիկ Աբրահամյանի համար. 1in.am

 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով և դեռ գաղտնի է պահվում, այսինքն՝ դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչև 600 հազար ԱՄՆ դոլարի:
Նշենք, որ նման ավտոմեքենաներից հիմնականում օգտվում են երկրի առաջին դեմքերը, ինչը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև խոսում է մեքենան շահագործողի դիրքի մասին: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը «նախագահից 5 պակաս» վիճակում է իրեն զգում:
Նշենք, որ ներկա պահին Հովիկ Աբրահամյանին սպասարկում է ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի:
Գուցե այստեղ զարմանալի ոչինչ չլիներ, եթե այս օրերին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նման լարված վիճակ չլիներ: Սակայն երկրի վիճակը թիվ մեկ մտահոգությունը դարձնելուց բացի՝ վարչապետը և մեր մյուս ազգընտիրները բոլորովին այլ զվարճանքներով են տարված: Նրանց մեծ մասը հանգստանում է աշխարհի ամենաէկզոտիկ երկրներում, մյուս մասը հայտնի չէ՝ որտեղ են, իսկ երրորդ դեմքն էլ զրահապատ մեքենաների առուվաճառքով է զբաղված, և դեռ հայտնի չէ՝ պետության բյուջեի՞ հաշվին, թե՞ անձնական:

1in.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով և դեռ գաղտնի է պահվում, այսինքն՝ դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչև 600 հազար ԱՄՆ դոլարի:
Նշենք, որ նման ավտոմեքենաներից հիմնականում օգտվում են երկրի առաջին դեմքերը, ինչը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև խոսում է մեքենան շահագործողի դիրքի մասին: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը «նախագահից 5 պակաս» վիճակում է իրեն զգում:
Նշենք, որ ներկա պահին Հովիկ Աբրահամյանին սպասարկում է ներկայացուցչական դասի շքեղ BMW 7-Series մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին