Լոս-Անջելոսում բնակվող Հարութ Բալյանի համար անցնող տարին բուռն էր ու աշխատատար: Նրա յութուբյան էջը փետրվար ամսին համալրվեց «Կարոտում եմ», ապա հուլիսին «Էլի- էլի-էլի», իսկ դեկտեմբերին «Love Me» տեսահոլովակներով:
Տարեվերջին երգիչը ևս մեկ անակնկալ ուներ իր երկրպագուների համար՝ թողարկվեց «Love Me» նոր ձայնասկավառակը: ԱՄՆ-ում հայտնի երաժիշտները ներկա էին շքեղ կազմակերպված ձայնասկավառակի շնորհանդեսին: Արման Հովհաննիսյանը նույնպես մեկնել էր այնտեղ շնորհավորելու ընկերոջը: Ի դեպ 2015 թվականին նախատեսված է մենահամերգներ ՝ Հայաստանում նույնպես: