Esem.am-ը գրում է. 2014-ին ևս հարսանիքների պակաս չեղավ, թեև դրանց քանակը չի կարելի համեմատել 2013-ի հետ: Կարծես թե այս տարի աղջիկներն ավելի ակտիվ էին:
«Վիտամինցի» Չարենցը հարս բերեց Գերմանիայից: Չարենցը՝ Կարեն Սահակյանը, սիրելիի՝ Աննայի հետ Աստծո օրհնությունը ստացավ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
«Քաղաքումի» Մելոյի՝ ԳևորգՄանուկյանի հարսանիքը ևս անցնող տարում կայացավ: Նա և ընտրյալը՝ Աննա Իգիթյանը, պսակադրվեցին Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Պարուհի կին ունեցավ նաև երգիչ ՆարեկԲավեյանը: Նրա ընտրյալը բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանն է: Զույգի միությունը հաստատվեց Սուրբ Սարգիս եկեղեցում:
Ամուրիների շարքը լքեց նաև հաղորդավար ԱրտավազդԱմիրյանը: Նա և ընտրյալը՝ Մարիամ Ղուկասյանը, հայկական ավանդական հարսանիք ունեցան: Նրանք պսակադրվեցին Արմեն Ամիրյանի քավորությամբ:
Ամռանը նշանված «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ ՌոլանդԳասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը ևս անցնող տարվա հարսանեկան զույգերից էին: Նրանք ամուսնացան Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև` 2014-ի տպավորիչ հարսանիքները (մաս 1)