ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում կայացել է «Միսիս աշխարհ-2014» մրցույթը, որին մասնակցում են բացառապես ամուսնացած կանայք: Այս անգամ մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը, 3-րդ տեղում՝ Պերույի գեղեցկուհին է։
Երեկոյի ընթացքում մասնակցիները ներկայացրել են ռիթմիկ պարեր, ապա հանդես են եկել լողազգեստներով և երեկոյան զգեստներով։
«Միսիս աշխարհ» մրցույթի նախագահ Դևիդ Մարմելայի խոսքով՝ մրցույթի գլխավոր առաքելությունն ընտանեկան արժեքների, աշխարհի իդեալների, բարության և գեղեցկության քարոզչությունն է։