▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2013թ-ի ամենամեծ պսակադրությունը

Օրեր առաջ տեղեկացրել էինք, «А- студио» խմբի մեներգչուհի Քեթի Թոփուրիան պաշտոնականացրել է իր հարաբերությունները  42-ամյա բանկիր  Լև Գեխմանի հետ: Իսկ արդեն սեպտեմբերի 9-ին կայացել է զույգի հարսանյաց արարողությունը, որտեղ ներկա են եղել ռուսական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները` Մաքսիմ Գալկին և Ալլա Պուգաչովա, Լեոնիդ Ագուտին և Անժելիկա Վարում, Ալսու, Վալերի և Կոնստանտին Մելադզեներ և այլք: Այդ օրը երգչուհին նշել է նաև իր ծննդյան 27-րդ տարեդարձը:

Զույգի հարսանյաց արարողությունը համարվում է 2013թ-ի Ռուսաստանի ամենամեծ պսակադրությունը:

Այն տեղի է ունեցել արվարձանային էլիտար թաղամասերից մեկում: Արարողությանը ներկա են եղել 200 հոգի: Երգչուհին նշել է, որ պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ: Սեղանին դրված են եղել ամենանրբաճաշակ ուտեստները, ամբողջ սրահը զարդարված է եղել անթիվ ծաղիկներով, իսկ արդեն վերջում հյուրերին զարմացրել է 3 հարկանի ահռելի հարսանեկան տորթը:

Հարսանեկան արարողությունը վարել են ռուսական շոու-բիզնեսի հայտնի շոումենները: Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը զվարճացել են հայտնի երգիչ, երգչուհիների երգերի ներքո: Երեկոյին որպես հատուկ հյուր հրավիրված է եղել նաև արտասահմանյան հայտնի երգիչ Գրեյգ Դեվիդը, սակայն անհայտ պատճառներով,նա ներկա չի գտնվել:

 

Առավել մանրամասն` այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին