▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2013 թվ-ին մեծ կորուստ ունեցանք. դա ինձ համար ամենատխուր Նոր տարին էր. Օլգա Այվազյան

Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է երգչուհի Օլգա Այվազյանը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Սիրում եմ Նոր տարին, քանի որ ինձ ևս մեկ անգամ մանուկ եմ զգում: Հոգիս լցվում է ջերմությամբ և գալիք տարվա երազանքների իրականացման, ինչպես նաև Ձմեռ պապիկից անակնկալ նվերներ ստանալու ակնկալիքով:

-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:

-Ես գոհ եմ 2014թվ-ից, սակայն շատ չեմ աշխատել: Տարեմուտին նոր երգս ավարտին հասցրեցի, որն էլ կլսեք և կդիտեք ամանորյա հաղորդումների ընթացքում:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-Տարեց տարի ավելի գեղեցիկ ու անակնկալներով լի եմ դիմավորում, այդ պատճառով էլ չեմ կարող առանձնացրել, որևէ մեկը…

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-2013թվ-ին մեծ կորուստ ունեցանք, թեև չեմ ուզում մանրամասնել: Երևի, դա էլ ամենատխուր Նոր տարին էր:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-2014թվ-ն ինձ համար կարելի ասել լավ տարի էր…Փոքր ինչ հասունանալու և խելամիտ դառնալու տարի էր:

-2014-ի կորուստը:

-Կորուստ չեմ ունեցել և Աստված չանի:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին

-Ինձ պակասում էր հանգիստը, սակայն կարծում եմ, որ 2015-ին կլրացնեմ բացթողումս:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Ամանորը միշտ դիմավորում եմ տանը` հարազատներիս հետ: Երբեմն այնպես է լինում, որ մեզ հետ միասին դիմավորում են նաև ընկերուհիներս… Այս տարի ևս բացառություն չէ, որից հետելույթներ եմ ունենալու քաղաքի (և ոչ միայն) տարբեր ակումբներում և ռեստորանային համալիրներում…

-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:

-00:00-ից անմիջապես հետո մեր տանը տիրում է ուրախություն, երգ ու պար, որից հետո միանգամից փոխանակվում ենք նվերներով. դա ամենահետաքրքիր պահն է:

-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:

-Ինձ թվում է Ձմեռ պապիկն անգիր գիտի, թե ես ինչ եմ ուզում և դա էլ կիրականացնի: Ըստ կենդանակերպի նշանի` 2015թվ-ը իմ տարին է, կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է:

-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:

-Սպասումներիս մասին չեմ սիրում խոսել, միայն իրականանալուց հետո: Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս գալիք Ամանորը: Թող բոլորի սրտերը լցվեն ջերմությամբ և սիրով: Թող բոլորն իրականացնեն այս տարի այն, ինչ չեն հասցրել նախորդ տարիների ընթացքում: Ցանկանում եմ, որ յուրաքանչուր տարի Ամանորն ավելի ուրախ դիմավորեք և հաճախ ժպտաք:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին