▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 տարի առաջ այս օրը «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացավ Վահե Ավետյանը

2 տարի առաջ այս օրը «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացավ ռազմական  բժիշկ, ՀՀ զինված ուժերի բուժծառայության մայոր Վահե Ավետյանը. ներկայացվող տեսանյութը նվիրվում է Վահե Ավետյանի հիշատակին:

 

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։

Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։

Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է։

Հարվածից հետո վիճաբանությանը միանում են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվում։

Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվում են հիվանդանոց։
Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։
Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29–ին ժամը 18։15–ի սահմաններում կոմայից դուրս չգալով մահանում է։

Վահե Ավետյանի սպանության գործի մանրամասներին ծանոթացեք այս հղումով: Դիտեք նաև A1plus.am-ի տեսանյութը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին