▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 տարեկան Անահիտը ձեր օգնության կարիքն ունի

2 տարեկան Անահիտը ձեր օգնության կարիքն ունի:
Երեխայի մոտ ախտորոշված է երկկողմանի բնածին ծուռթաթություն, ձեռքի մատների ֆալանգների ծռվածություն: Նրան մի քանի անգամ վիրահատել են, սակայն վերջնական արդյունքի չեն հասել:
Երեխայի խնձորակը չի աճել, որի պատճառով պետք է կրկին վիրահատվի: Վիրահատությունը անվճար է, իսկ արհեստական խնձորակի գումարը բարեբախտաբար հավաքվել է:
Փոքրիկին հետվիրահատական շրջանից հետո ինտենսիվ, համակարգված բուժում է հարկավոր, ինչի գումարը ծնողները չունեն գործազրկության և ծայրահեղ ծանր պայմաններում ապրելու պատճառով: 
Այսօր փոքրիկ Անահիտը հիվանդության պատճառով չի կարողանում քայլել, ձեռքերով որևէ բան վերցնել, խոսել, բերանային ապարատում կան մի շարք բորբոքումներ: Մասնագետները հեռացնում են ատամները թարախակալման պատճառով, հաճախակի ունենում է բարձր ջերմություն ցավերի պատճառով: 
Ձեր թեկուզ չնչին դրամական օգնությունն էլ մեծ արժեք կունենա Անահիտի ընտանիքի և երեխային ոտքի կանգնեցնելու համար:
Դրամական փոխանցումը կարող եք կատարել Արդշինինվեստբանկ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 2470022312120020
Հաշվետեր - Աննա ( ընտանիքի մոտ հարազատ)
Կարող եք նաև զանգահարել երեխայի հայրիկին (077) 76-84-05 Գագիկ Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին