▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2-ամյա Դավիթը գլխուղեղի բնածին արատով է ծնվել. ընտանիքն օգնության կարիք ունի

2-ամյա Դավիթ Մանուկյանը ծնված օրվանից կենաց-մահու պայքար է տալիս չարաբաստիկ հիվանդության դեմ։ Մայրը՝ 34-ամյա Ռիմա Գաբրիելյանը, ամուսնու՝ Տիգրանի հետ ամեն միջոց ձեռնարկում են, որպեսզի երեխան, իր վերջո, առողջանա։

Դավիթը գլխուղեղի բնածին արատով է ծնվել, ու ծնողները, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով պայմաններում, չեն ընկճվել ու հուսով են, որ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն իրենց, և երեխան կանոնավոր կանցնի բժշկական կուրսերը։

Երեխայի բուժման համար ամսական ընտանիքին պետք է մոտ 150 հազար դրամ, սակայն ծնողներն այդ գումարն էլ չունեն։ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող ընտանիքը անգամ չի ջեռուցում իրենց բնակարանը, որպեսզի այդ գումարով կարողանան հոգալ հրաշք բալիկի դեղորայքի ու սննդի հարցը։

Փոքրիկի հարցերով զբաղվում է պապիկը 094 968323

  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին