▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2,5 միլիոն դիտում. Սերգեյ Թևոսյանը գրավել է համացանցը

lragir.am-ը գրում է. «Մեծ բաները սկսվում են փոքրից»,- Դիլիջանում երեխաների համար կազմակերպված սեմինարին ասաց Street Workout Armenia ֆեդերացիայի համահիմնադիր Արթուր Հարությունյանը:

Արթուրը նշում է, որ այս սպորտաձևը ձևավորվել է Խորհրդային միությունում, բայց անկասկած Արևմուտքի և հատկապես սևամորթ ատլետների շնորհիվ մեծ թափ է հավաքել:

«Դժվար է ասել՝ սա նոր սպորտաձև է, այն սկիզբ է առել փողոցից, թե պարզապես հին և բարի ավանդույթների վերականգնում է, բայց ավելի ժամանակակից մոտեցումով: ԱՄՆ-ում Street Workout-ի հիմնադիրներից է Հաննիբալը, ում տեսանյութերը մի քանի 100 միլիոնը գերազանցել են», ասում է Արթուրը:

Գաղափարը հետևյալն է՝ զարգացնելով երիտասարդության ֆիզիկական և մտավոր ունակությունները՝ ստեղծել առողջ, ուժեղ և խելացի երիտասարդություն առանց ծխախոտի և ալկոհոլի:

Street Workout-ի թիմերը գտնվում են Հայաստանի 18 քաղաքներում, Ստեփանակերտում և Շուշիում:

Ինչպե՞ս սկսվեց այս ամենը: «Ես շատ եմ սիրել այս մարզաձևը: 2-3 տարի մարզվելուց հետո, 2012թ.-ից ամբողջ Հայաստանում սկսել եմ փնտրել տղաների, ովքեր նույնպես հետաքրքրված են և մարզվում են: Բոլորին միավորեցի և ծանոթացրեցի միմյանց հետ: Երբ սկսել էի, նույնիսկ պատկերացում չունեի, որ այն կարող է աճել և դառնալ այսպիսի համահայկական և հետագայում՝ միջազգային շարժում»,- պատմում է շարժման Արթուրը:

Դիլիջանում ցուցադրած տեսանյութերը մեծ ոգևորությամբ ընդունեց նոր սերունդը: Հետադարձ ճանապարհին Արթուրը պատմեց նաև, որ իրենց ֆեդերացիայի անդամներից մեկը՝ Սերգեյ Թևոսյանն, աննախադեպ հնարքներ է իրականացնում, որն աշխարհում ոչ ոք դեռ չի կարողացել կրկնել՝ խոսքը բութ մատերի վրա կանգնած ձգումների մասին է:

«Տեսանյութը համացանցում երկու տարվա մեջ հավաքել է 2,5 միլիոն դիտում: Սերգեյը վերին Արտաշատ գյուղից է, 5 տարի է զբաղվում է սպորտով: Փոքր տարիքից սկսել է մարզվել տուռնիկների վրա, իսկ 2011 թվականից Street Workout-ով: Առանձնապես հնարավորություններ չի ունցել մարզվելու համար, չի ունեցել մարզադահլիճ: Բայց այն ռեկորդը, որը նա իրականացրել է, մնում է ամբողջ աշխարհում անգերազանցելի: Այժմ Սերգեյը ծառայում է բանակում»:

Այս նոր սպորտաձևն իր մեջ պարունակում է և էքստրիմ, և առողջ ապրելակերպ, և նոր շունչ է նոր ասելիքով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին