«Bloodvine Media» և «Strongman» ֆիլմարտադրող ընկերությունները հայտարարել են «1915» հոգեբանական թրեյլերի ստեղծման մասին, որի հիմքում պատմական սարսափելի իրադարձությունների պատմությունն է ու դրա անդրադարձը մեր ժամանակներում ապրող` ֆիլմի հերոսի վրա:
«1915»-ը գրող, ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային ֆիլմն է: Նրանց հետ համատեղ աշխատել են պրոդյուսեր Թերի Լյոնարդը` «Before I Disappear, Cold Comes the Night, Amira & Sam, Hounddog», համաշխարհային կինոյում մի քանի դերեր կերտած Սիմոն Աբգարյանը` «Casino Royale, The Cut, Gett», Անժելա Սարաֆյանը` «The Immigrant, Twilight» , Սեմ Փեյջը ` «Mad Men, House of Cards», և Ջին Փիդոկը` «HBO’s Family Tree, The Prestige»:
Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում:
Ֆիլմը պատմում է մեկ մարդու հոգեբանական ապրումների մասին,ով փորձում է մոռացված ողբերգության ապրումներից ու մղձավանջից հետո վերադառնալ կյանք: Ֆիլմի գլխավոր նպատակն է՝ այս գարնանը` 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, նախատեսված պրեմիերայով լույս սփռել անցած դարի բոլոր ցեղասպանությունների վրա:
«1915» ֆիլմի երաժշտությունը գրել է Grammy-ի մրցանակակիր , երաժիշտ և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Մենք ակնկալում ենք , որ «1915» -ը պետք է լինի ավելին, քան ֆիլմ...»,- նշել է ֆիլմի համահեղինակ Կարին Հովհաննիսյանն ու ընդգծել,- «Մենք ստեղծել ենք ոչ թե ֆիլմ ժամանցի կամ արվեստի համար, այլ մի ազդակ ցեղասպանություններով հայտնի 20-րդ դարի մասին լռության, անտարբերության ու ժխտման դեմ»
Լուսանկարում` ֆիլմի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանն ու համահեղինակներ` Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: