▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19 տարեկանում ինձ բռնաբարել են. Լեդի Գագա

Հայտնի երգչուհի Լեդի Գագան Հովարդ Սթերնի շոուի ժամանակ պատմել է, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել են:

«Երբ ես 19 տարեկան էի, սովորում էի կաթոլիկ դպրոցում։ Հետո ինձ հետ շատ սարսափելի դեպքեր տեղի ունեցան։ Ինձ բռնաբարել են։ Ես չեմ ցանկանում ամբողջությամբ պատմել, թե ինչ է ինձ հետ կատարվել։ Մի անգամ խանութում ինձ բռնաբարող տղամարդու նման մեկին տեսա. սարսափելի էր։ Սկզբում չհասկացա, որ շփոթել եմ, բայց հետո պարզվեց, որ ուրիշ մեկն էր։ Թող անիծյալ լինեմ ես, եթե ինչ-որ մեկը կարող է մտածել, որ իմ հաջողությունների համար ես պարտական եմ ինչ-որ գարշելի արարածի։ Ես շատ սարսափելի  բաների միջով եմ անցել եւ այժմ՝ ֆիզիկական եւ հոգեբանական թերապիայից հետո, ծիծաղում եմ դրանց վրա»,-ասել է Լեդի Գագան։

Այնուհետև երգչուհին խոստովանել է, որ իրեն բռնաբարել է իր պրոդյուսերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին