▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա կարատեիստը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչև 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի կարատեիստները նվաճել են մեկ բրոնզե մեդալ:

«Մեր 15-ամյա կարատեիստ Դավիթ Մակյանը 70կգ քաշային կարգում առաջին մարտում չնայած պարտվեց թուրք մարզիկին, սակայն հետո հաղթեց բոլոր սփոփիչ մրցամարտերը եւ զբաղեցրեց 3-րդ տեղը: Սա լուրջ հաջողություն է, քանի որ այն հույս է ներշնչում հետագայում օլիմպիական ռեյտինգ հավաքելու համար», – մամլո ասուլիսին ասել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին