▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1.460.000 հայ Վրաստան է գնացել

«Վրաստանի ազգային արժույթն արժեզրկվել է մոտ 40 տոկոսով: Վերջին շրջանում դա նաև կապված էր հարևան Ադրբեջանի հետ.որոշում էին, թե որքան է մանաթի արժեզրկումն ազդում Վրաստանի վրա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Հարևան երկրում իրավիճակը լարված է նաև քաղաքական առումով.

«Վերջին շրջանում ակտիվացել են քաղաքական ուժերը.պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Այս տարի դրանք կանցնեն 2 ձևով.և՛ մեծամասնական, և՛ համամասնական»:

Շատ ակտիվ են Վրաստան-Իրան հարաբերությունները.

«Այս պահի դրությամբ Վրաստանի փոխվարչապետը գտնվում է Իրանում և բանակցություն է վարում՝ կապված գազի հետ: Նշեմ, որ փետրվարի 15-ից Վրաստանը հանեց վիզայի ռեժիմը: Կարելի է ասել, որ այս տարի մոտ 25.000 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան, ինչը գոհացուցիչ չէ, ուստի ցանկանում են կտրուկ ավելացնել նրանց թիվը:  Իսկ, ահա Հայաստանից անցած տարվա տվյալներով ամենաշատն են այցելել Վրաստան.մոտ 1.460.000 մարդ»,-նկատեց վրացագետը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին