Ռուսաստանում 14-ամյա Իրինա Կորովինային և 22-ամյա Անատոլի Մասլովին գտել են Տվեր քաղաքի մոտակայքում գտնվող անտառում՝ ծառից կախված վիճակում: Ոստիկանությունը հաղորդել է, որ սիրահար զույգը որևէ երկտող չի թողել, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դեռահաս աղջիկը հղի էր:
Ըստ նախնական վարկածի` աղջկա և նրա սիրելիի ինքնասպանության պատճառը եղել է հենց անցանկալի հղիությունը: Քանի որ նրանք գիտակցել են, որ հակառակ դեպքում 22-ամյա տղային բանտարկություն էր սպասվում` անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով: Նշենք, որ աղջկա մոր խոսքով՝ իրենք բազմիցս փորձել են համոզել դստերը չհանդիպել այդ տղայի հետ` տարիքային տարբերությունից ելնելով: