▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

120 երեխաների հավաքագրում՝ մասնագիտական կրթություն տալու նպատակով. «Օրրան»-ի և Էյչ-Էս-Բի-Սի Բանկի համատեղ ծրագիրը

 

 

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Էյչ-Էս-Բի-Սի Բանկի կողմից տրամադրված «Youth Opportunities Programme» կրթական ծրագրի դրամաշնորհի շրջանակներում, 2016թ.-ի նոյեմբերին մեկնարկեց սոցիալապես անապահով ընտանիքների 120 երեխաների հավաքագրում՝ վերջիններիս մասնագիտական կրթություն տալու նպատակով: Հավաքագրումը իրականացվեց Երևանից և Հայաստանի տարբեր շրջաններից՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Դիլիջան, Աշտարակ, Էջմիածին, սահմանամեձ գյուղերից՝ Խաչիկ, Չիվա: Ծրագրի մասնակիցները ընտրվել են հիմնականում այն վայրերից, որտեղ գործազրկության և աղքատության ցուցանիշը շատ բարձր է: Նրանց հետ մասնագիտական դասընթացներ իրականացնելու համար ընտրվեցին հմուտ մասնագետներ: Շահառու երեխաներին հնարավորություն էր տրվել սովորելու իրենց նախընտրած արհեստը: Նրանք ընտրեցին ներկայիս դրությամբ առավել պահանջված մասնագիտություններ, ինչպիսիք են՝ վարսահարդար, ավտոմեխանիկ, հրուշակագործ, տոնական սեղանների դիզայներ, ֆլորիստ, հացթուխ, քարտաշ, գորգագործ, խեցեգործ, հագուստի դիզայն, կար ու ձև և այլն:

Մինչ ծրագրի ավարտվելը՝ Էյչ-Էս-Բի-ՍիԲանկի աշխատակիցները կամավոր հիմունքներով  այցելություններ կատարեցին մասնագիտական դասընթացներին, ծանոթացան ընթացող աշխատանքներին, շփվեցին մասնակիցների հետ և կատարեցին ծրագրի ընթացիկ գնահատում: Մասնագիտական ուսուցման ավարտից հետո բոլոր մասնակիցները կազմեցին բիզնես պլան, և մրցույթային կարգով Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աշխատակիցները ընտրեցին լավագույն 20 շահառուների, որոնցից յուրաքանչյուրը ստացավ 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այդ փոքրիկ դրամաշնորհով նրանք կկարողնան ձեռք բերել իրենց համար անհրաժեշտ մասնագիտական գործիքներ և նյութեր, որը մեծ խթան կլինի նրանց աշխատանքային առաջին քայլերի համար:

«Youth Opportunities Programme» կրթական դրամաշնորհային ծրագրի գլխավոր նպատակն է երիտասարդության շրջանակներում գործազրկության և չքավորության դեմ պայքարելը` կրթելու, կյանքի և գործարար հմտություններ սովորեցնելու միջոցով: «Օրրան»  ԲՀԿ-ն Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աջակցությամբ օգնում է 120 սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան իրենց կողմից նախընտրած արհեստում պրակտիկ հմտություններ ձեռք բերել և հետագայում իրենց բնակավայրերում աշխատանք գտնել և գումար վաստակել՝ արժանապատիվ կյանք վարելու և արտագաղթի ճանապարհը մոռանալու նպատակով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին