11-ամյա երգչուհի Մերի Քոչարյանը՝ մանկական «Նոր ալիքի» ընտրական փուլի մասնակից
Ս. թ. ապրիլի 23-ին Մոսկվայի «Բորոդինո հոլ»-ում կկայանա «Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի կդառնան երզափակիչ անցած մասնակիցները։
Հայաստանի Հանրապետությունից կիսաեզրափակիչ փուլին կմասնակցի նաև 11-ամյա երգչուհի Մերի Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մերին 2014 թ. մասնակցել է նաև «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
«Արդեն մեկ տարի է, ինչ տքնաջան պարապում եմ իմ երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և վոկալիստ Մերի Կարապետյանի հետ: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի լավ ելույթ ունենամ, որն իմ համար առաջնային է: Պատրաստել եմ 9 երգ, թե միջազգային հիթեր, թե իմ երգերը կներկայացնեմ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին»:
Գ. Կյոկչյանը նշեց, որ ըստ մրցույթի ֆորմատի, մինչև վերջին օրն էլ պարզ չի լինում, թե ինչ երգ կկատարի մասնակիցը։ «Ինը երգ ենք պատրաստել, սակայն վերջնական ընտրությունը պետք է անի մոսկովյան ժյուրին»: Անդրադառնալով մրցույթին Մերիի հաղթելու հնարավորություններին, Գրիգորը ասաց, որ ամեն ինչ չէ, որ կախված է մասնակցից, սակայն, եթե խոչընդոտներ չլինեն՝ հիվանդություն և այլն, ապա Մերին կկարողանա փայլուն ներկայանալ։
Նշենք նաև, որ ժյուրին գլխավորում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը:
Հաջողություն և հաղթանակ մաղթենք Մերիին:
Ս. թ. ապրիլի 23-ին Մոսկվայի «Բորոդինո հոլ»-ում կկայանա «Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի կդառնան երզափակիչ անցած մասնակիցները։
Հայաստանի Հանրապետությունից կիսաեզրափակիչ փուլին կմասնակցի նաև 11-ամյա երգչուհի Մերի Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մերին 2014 թ. մասնակցել է նաև «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
«Արդեն մեկ տարի է, ինչ տքնաջան պարապում եմ իմ երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանի և վոկալիստ Մերի Կարապետյանի հետ: Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի լավ ելույթ ունենամ, որն իմ համար առաջնային է: Պատրաստել եմ 9 երգ, թե միջազգային հիթեր, թե իմ երգերը կներկայացնեմ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին»:
Գ. Կյոկչյանը նշեց, որ ըստ մրցույթի ֆորմատի, մինչև վերջին օրն էլ պարզ չի լինում, թե ինչ երգ կկատարի մասնակիցը։ «Ինը երգ ենք պատրաստել, սակայն վերջնական ընտրությունը պետք է անի մոսկովյան ժյուրին»:
Անդրադառնալով մրցույթին Մերիի հաղթելու հնարավորություններին, Գրիգորը ասաց, որ ամեն ինչ չէ, որ կախված է մասնակցից, սակայն, եթե խոչընդոտներ չլինեն՝ հիվանդություն և այլն, ապա Մերին կկարողանա փայլուն ներկայանալ։
Նշենք նաև, որ ժյուրին գլխավորում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը:Հաջողություն և հաղթանակ մաղթենք Մերիին: