▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100.000 դրամ տուգանք չաշխատող մարդկա՞նց. չեմ վճարելու

Դերասան Մայիս Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պարետ Տիգրան Ավինյանին։ Նա մասնավորապես գրել է․

«Հայրս տանից դուրս է եկել շատ արագ մոռանալով «շարժման թերթիկ» ասվածը, բայց ունենալով անձը հաստատող փաստաթուղթ ուղևորվել է դեպի հիվանդանոց։ Ճանապարհին Ձեր աշխատակիցը տուգանել է 100.000 դրամ վարչական տուգանք:

/filemanager/uploads/Mayis_Hambardzumyan.jfif
Հիմա հարց.
1. Ինչպե՞ս վճարեմ այդ գումարը, երբ չեմ աշխատում մարտի 14-ից սկսած մինչ օրս
2. Տանը ունեմ 10 տարեկան եղբայր, բայց Ձեր ասված միանվագ չնչին 26.500 դրամը հասանելի չի իրեն
3. Ես ինքս չգրանցված աշխատող եմ հանդիսանում, որովհետև, ներեցե՛ք, բայց դերասանները երկար ժամանակ գումար են աշխատում կամ ֆիլմերում նկարահանվելով՝ 1 ամիս կամ 2 ամիս տեղովությամբ։ Թատրոներում մեկ ներկայացման համար էլ վարձատրվելով 3000 դրամ։
4. Կամ 68.000 դրամ գումար եք տրամադրում 1 քաղաքացուն՝ 2 ամիս տանը նստացնելով, 4 անձից բաղկացած ընտանիքին, որովհետև մեկն է գրանցված եղել: Մնացած հաստատություններն էլ չեն գրանցում, որ խուսափեն բարձր հարկերի վճարումներից։
Հ.Գ. Կարող եք չպատասխանել, իսկ ես էլ չեմ պատրաստվում մուծել նման աստղաբաշխական թվեր, հետո էլ նստեմ մատս բերանումս մտածեմ, թե՝ հաց ո՞նց եմ առնելու կամ մինջև մայիսի 14-ը ո՞նց եմ ձգելու: Աստված կանչելով, որ ամեն ինչ վերանա, որ բոլորս աշխատենք և էլի ծերը ծերին հասցնենք: Հետո էլ նստենք երեկոյան հեռուստացույցի առաջ ու լսենք նախկին իշխանությունների կերած ու պահած MILLION's պատմությունը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին