Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագծին, համաձայն որի յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ, ասաց, որ քննարկվում է, որոշակի փոփոխություններ կլինեն.
«Բայց, պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից»,-նշեց նա:
Անի Կարապետյան